Այսօր պատրասված էինք՝ վերջին օրն էր, պետք էր վայելել ամեն վարկյանը։ Առանց րոպե կորցնելու, գնացինք Նինայի սրճարան։ Այն դեռ բաց էր ու Սյուզին մեզ, ինչպես միշտ, մեծ սիրով քլաբ սենդվիչ սարքեց։ Էդմոնը՝ մեր զարգացող ալկոհոլիզմի մասին կատակ անելով, լցրեց մեր պլաստիկ ջրի շիշը սառը սպիտակ գինով։ Մենք ճամպա ընկանք։

Երեքով քայլում էինք համարյա դատարկ, հով Ստեփանակերտի փողոցով։ Հերթով կծում էինք սենդվիչը, իրար փոխանցում էինք գինու շիշը։ Ճանապարհին անդադար ծիծաղում էինք։ Նույնիսկ տխուր, անցած հիշողությունները թվում էին ծիծաղելի։ Չկար տխրություն, միայն անբիծ երջանկություն, ազատություն ու սառը գինի։

Բարդակ հասանք արդեն գինովցած։ Երջանկությունը շուտ վերածվեց պարելու մեծ պահանջի։ Բարդակը լիքն էր։ Ազատը մեզ դիմավորեց մշտական լայն ժպիտով, Դավիթը՝ մշտական նոր կոկտեյլով։ Բառում հավաքված ամեն մարդ չափից դուրս ծանոթ էր թվում։ Ամեն մեկի դեմքը, նմանվում էր հազար տարվա ընկերոջ դեմքի, ով կնստի քո կողքին, կխոսի քեզ հետ մինչև ուշ գիշեր, իսկ վաղ առավոտյան կանհետանա նոր օրվա ու գործերի մեջ։ Գուցե Նա, այլևս երբեք քեզ չի հանդիպի, գուցե նույնիսկ չճանաչի փողոցում, բայց Բարդակում, ծխի ու բարձր երաժշտության ներքո Նա քո ընկերն է, քո մտերիմը, քո բարեկամը։

Դավիթը կոկտեյլը այս անգամ մի քիչ թթվաշ էր։ Ինքը խառնել էր նարնջի ու լիմոնի սոկը ինչ որ ալկոհոլի հետ։ Մեր միակ պատվերը Դավիթին, գինուց հետո սազացող խմիչքն էր, մնացածը՝ կապ չուներ։ Ընդհանրապես Բարդակում շատ քիչ բան կապ ունի։ Կապ չունի ումից ես ծխախոտ վերցնում, բոլորը միշտ ավելոդ մեկը ունեն; կապ չունի ում բաճկոնն է կաղված դռան մոտ՝ դուրս գալուց օդ շնչելու կարող ես վերցնել ցանկացածը։ Բարդակում կապ չունի ով ես դու Բարդակից դուրս, իսկ թե ով ես դու դրա ներսում միայն քո ձեռքերում է։

Թթվաշ կոկտեյլով խմեցինք մեր ընկերության կենացը։ Այս կենացը մեծ նշանակություն ուներ մեզ համար, այն տոնում էր մեր կապը ու սերը իրար հանդեպ։ Այս կենացը մենք կիսեցինք Բարդակի բոլոր հաճապորդների հետ։ Միացրեցինք սպասված լատինո երգերը ու սկսվեց փարթին։ Այս փարթին առաջին հերթին մեր ազատության նշումն էր, ազատության, որը հնարավոր է գտնել չորս փոքր պատի ներսում։ Պարում էին բոլորը։ Իրար խառնված էին զբոսաշրջիկները, բնիկ ստեփանակերցիները, Երևանից ժամանած հյուրերը՝ բոլորը պարում էին ու բարձր երգում Cardi B-ի ինչոր հերթական երգ։

Երբ մենք վայելում էինք երկրորդ, արդեն ավելի քաղցր կոկտեյլը, մեզ միացան Երվանդը ու Դիման։ “Գռաժդանսկի” շորերով նստած բառում՝ սա անհավանական էր թվում երկուսին էլ։ Նրանք նույնպես սկսեցին գինուց։ Մեր պլաստիկ ջրի շշի միջի սպիտակ գինուց։ Հետո բոլորով անցանք Յագեռ խմելուն ու ռուսական ռոկին։

Ամեն կոկտեյլի հետ, Բարդակը դատարկվում էի։ Արդեն երևի ուշ էր, համոզված չեմ, քանի որ Բարդակում ժամանակն էլ, այդքան մեծ կապ չունի։ Հաճախ ժամանակը պայմանավորված է լինում միայն հայրիկի ջղային զանգով։ Բայց այսօր նույնիկս հայրիկը չի զանգում, երևի գիտի, որ մեր վերջին օրն է Բարդակում։ Գիտի, որ վաղը կընկնենք ճամփա, կվերդառնանք Երևան, այնտեղ դասեր, գործեր, պատրականություններ, մարդիկ ում ստիպված ես ժպտալ։ Չի զանգում որովհետև շատ լավ հասկանում է մեզ, գիտի, որ գինովցած ենք և երջանիկ։

Լավ Էլի-ի – Քո Աչքերը ոտքի կանգնացրեցին բոլորին։ Արդեն ոտաբոբիկ մենք գրկախառնված պարում էինք ու սրտի ամենախորքից գոռում էինք երգի բառերը։ Բոլորս էլ երգում էինք տարբեր մարդկանց մասին։ Կամ մի գուցե ոչ մեկի մասին էլ չէինք երգում, մի գուցե երգում էինք այս ակնթարթի մասին՝ ակնթարթի, որը լուծվում է նոր կոկտեյլի մեջ ու անհետանում ծխի հետ միասին։

Չնայած որ հատակը սառն էր, ոտքերս չէին մրսում, արյունս եռում էր իսկ մարմինս արդեն ինձնից լրիվ առանձին էր շարժվում։ Ես կարծես նայում էի բոլորին կողքից, առանձին մի հոգի Բարդակի հեռու անկյունում նստած, ծխելով։ Տեսնում էի Նինային՝ իր վարդագույն երկար շորիկով, Դիանային՝ իր՝ հով արտերում ազատ վազելու համար նախատեսված կապույտ շորիկով։ Տեսնում էի Դիմային, ով առաջին անգամ երկար ամիսների ընթացքում դուրս էր եկել ոչ ուղակի քաղաք, այլ Բարդակ՝ խմելու լավ ալկոհոլ ու լսելու բարձր լավ երաժշտություն։ Տեսնում էի նաև ինձ՝ երիցուկներով շորիկս հագիս։ Այնքան ազատ, այնքան թեթև։ Հանկանծ նկատեցի, որ այդ երջանիկ ամբոխի մեջ պակասում է Երվանդը։ Սա տարօրինակ չթված, ես Երվանդին գիտեմ, նա սիրում է առանձնանալ ամբոխներից, և վայելել իրենց երջանկությունը մենակ, իր ծխախոտը ձեռքին։

Կոշիկներս երկար փնտրելուց հետո, հագա ձեռքիս տակ ընկախ առաջին բաճկոնը և դուրս եկա դուրս։ Երվանդը կանգնած էր հեռվում էր, ծխում էր։ Մոտիկացա։

Մենք քայլեցինք դեպի՝ քիչ հեռվում գտնվող, նստարաններ։ Մեկ շաբավա ընթացքում շատ ժամանակ ենք անցկացրել այս նստարանների վրա, թե կյանքից խոսելով, թե ծիծաղելով և բոլորից թաքում ծխելով։ Նստեցինք իրար կողքի և ոչինչ չասեցինք։ Երվանդը ինձ առաջարկեց իր կիսատ ծխախոտը։ Ես վերցերցի այն ու մտքով տեղափողվեցի երկու տարի առաջ՝ երբ դեռ նոր-նոր էինք ծանոթացել։ Մենք նստած էինք կտուրի վրա, նայում էինք թե ինչպես է արեգակը ծագում և տրամաբանական ավարտի բերում մեր գիշերը։ Այդ առավոտ ես լացում էի, իսկ Երվանդը կողքս նստած ինձ լուռ ծխախոտ էր առաջարկում։

Հիմա նստած Բարդակի բակում մենք նորից լուռ ծխում ենք։ Կես ծխախոտ հետո Երվանդը կտրես լռությունը։

Մենք նորից լռեցինք ու հանգցրեցինք ծխախոտները։

Գիշերային քար լռության մեջ, լսվում էր Բարդակում նվագող երաժշտությունը։ Լսվում էր մարդկանց ծիծաղը ու իրենց անչափ ուրախությունը տարածվում էր ամբողջ քաղաքում։ Իսկ մենք նստած էինք, կրկին խորացած լռության մեջ։

Այսքան ժամանակվա ընթացքում առաջին անգամ նայեցինք իրար վրա։ Նայեցինք ու սկսեցինք ծիծաղել, չէ որ իրար աչքերում տեսանք բոլոր այն գիժ արկածները, որոնց միջով անցել ենք։ Անցել ու հասել ենք այստեղ, Ստեփանակերը, Բարդակի նստարաններին նստած, Երևանից բերած ծխախոտ ծխելիս։ Եվս մեկ ծխախոտ վառեցինք։

Երվանդը քմծիծաղ տվեց, բայց ոչինչ չխատասխանեց։

Նորից հնչեց այդ իմաստալից քմծիծաղը։

Երվանդը ժպտաց ու քաշեց ծխախոտի վերջին մուխը։ Տուփը դատարկ էր։ Այդ ծխախոտները, հատուկ առված տղերքից մեկի պահանջով, Երևանին ամենամոտ բանն էին, Երվանդի գրպանում։ Բայց այդ գիշեր դրանք էլ պրծան։ Բարդակի ուրախ պարելու երաժշտությանը փոխարինելու եկել էր մելանխոլիկ ռուսական ռոկը։ Մենք վեր կացանք նստարաններից ու հազիվ կառավարելով գինովցած մեր մարմինները քայլեցինք դեպի Բարդակ։ Դռան մոտ կանգ առանք, լուռ գրկեցինք իրար, իմաստալից ժպտացինք ու մտանք ներս։ Ամեն ինչ արդեն ասված էր, ոչ մի բառ այլևս պետք չէր։

Ներսում տեղավորվեցինք Նինայի, Դիանայի, Դիմայի, Դավիթի, Գրիշայի, Ազատի ու շատ շատ ուրիշների հետ սեղանի շուրջ։ Գինի էր լցրած։ Կարծես թե այս մի գիշերվա ընթացքում մի ամբողջ կյանքի միջով պտույտ կատարեցինք ու վերջում, իհարկե, հետ եկանք գինուն։

Դեռ երկար էինք նստած, լսում էինք Զեմֆիրա, Սպլին ու ԴԴՏ։ Համարյա չէինք խոսում, միայն նայում էինք իրար վրա և մեկ-մեկ բռնելով միմիանց հայացքները ժպտում էինք ու գրկում իրար։

Մոտ երեքին գիշերվա դուրս եկանք Բարդակից։ Ազատը փակեց դռները ու անջատեց լույսերը։ Բոլորով նստեցինք իր մեքենայի մեջ, քանի որ ամեն գիշեր փակվելուց հետո հենց նա էր մեզ տանում տուն, իսկ այս անգամ, առանց մեկ վարկյան մտածելու համաձայնվեց Դիմային ու Երվանդին տանել հետ իրենց մոտ։ Մեքենայում System of a Down-ի Lonely Day-ն էր նվագում։

Ազատը դուրս եկավ մեքենայից, պինդ գրկեց բոլորիս ու բարի ճանապարհ մաղթեց։ Երվանդը ու Դիման էլ էին դուրսը։ Գրկախառնվում ու հրաժեշտ էինք տալիս։

Մենք հրաժեշտ տվեցինք ու տղաները նստեցին մեքենա։

Նրանք գնացին։ Մենք մտանք տուն, թվում էր թե շատ լուռ բարձրացանք վերև, և պարկեցինք քնելու։ Մութ սենյակում, որ կիսում էի Դիանայի հետ, քառ լռություն էր։ Տունը քնած էր, քաղաքը նույնպես։ Պարկած տաք վերմակի տակ, թվում էր թե սենյակը պտտվում է ու ուր որ է կանհետանա։ Մենք փակեցինք մեր հոգնած, գինովցած աչքերն ու սենյակը իրոք անհետացավ։

Առավոտյան ընկանք ճամփա։ Հասանք Երևան և միանգամից մտանք դեռևս անսովոր առօրյայի մեջ։ Դասեր, գործեր, պարտականությւոններ, մարդիկ՝ ամենինչը նույն էր ու սպասում էր մեզ, բայց ոչ ժպիտով ու գինու բաժակով ինչպես Բարդակը, այլ անտարբեր դեմքով և դառը սուրճով։

2020-ի սեպտեմբերի 26-ին՝առաջին օրը հետ Երևանում, նայեցինք բոլոր արված նկարները ու վերհիշեցիքն ամեն պահ։ Հիշեցինք անվերջ զբոսանքները Ստեփանակերտում, չպլանավորված բայց կատարյալ արկածները Շուշիում, Նինայի սրճարանը, Սյուզիի սենդվիչները, Էդմոնի ու Սամվելի սարքած հյութերը, Դավիթի կոկտոյլները, Բարդակի պարերը ու ծիծաղները։ Հիշեցինք այդ անվերջանալի ազատությունը ու անբիծ երջանկությունը որ զգացել էնք այդ օրերին։

Ես հիշեցի արված իմ խոստումը, լսեցի սրտիկիս ասածը ու պատրաստ կանգնեցի նոր արկածների դիմաց։ Չնայած որ Երևանյան առօրյան մեկ-մեկ խեղդում էր ինձ, ես կանգ էր առնում սիրած փողոցում, սրճարանում, այգում, նայում էի սիտիս ամենախորքերում ու գտնում էի այնտեղ պաղկված Բարդակը։ Իր անսպառ ազատությամբ ու անբիծ երջանկությամբ։

Սեպտեմբերի 26-էր, ու թվում էր, թե կյանքը վերջապես սկսվում է։